ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +26 °C Վաղը`+26 °C
««Ազովստալի» հանձնվող մարտիկն արևի լույս է տեսնում. ափսոս այս մարդկանց». Մհեր Հակոբյան
22:36, 19.05.2022 | mamul.am
6006 | 2

Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերադառնալով Ռուս-Ուկրաինական պատերազմին…
«Ազովի գնդի» և հարակից ստորաբաժանման ռազմիկները, թվով մոտ 2000 հոգի, որոնք համառ պաշտպանության էին անցել Մարիուպոլի «Ազովստալի» գործարանում, իրենց՝ գործնականում արդեն ողջ կազմով ՀԱՆՁՆՎԵՑԻՆ: Գործընթացը սկսվել էր երեկ չէ առաջին օրը և վաղը լիովին կավարտվի: Մարիուպոլը ԼԻՈՎԻՆ ԱՆՑԱՎ ռուսների տիրապետության տակ:
- ՌԱԶՄԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ՝ սա ազատեց ռուսական զգալի ուժեր, որոնք կտեղափոխվեն Դոնբասյան հարձակման ճակատ, սակայն էական փոփոխություն դրանք այնտեղ ցանկացած դեպքում չեն առաջացնի: Իր հերթին, ուկրաինական կողմը կորցրեց մոտ 2.000 մոտիվացված և լավ պատրաստված մարտիկների, որը զգալի կորուստ է, բայց ոչ՝ կործանարար,
- ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ՝ սա ուկրաինական կողմի տեղեկատվական պարտությունն էր, երբ մինչ այդ «հերոսական» ընկալվող ամրությունը, որը հավակնում էր Բրեստի փառքին և անընդհատ ներկայացվում էր Արևմուտքում, դադարեցրեց դիմադրությունը,
- ՆԵՐՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ՝ սա Զելենսկուն ազատեց իր ազգայնական/ազգայնամոլական հակառակորդների զգալի մասից զուտ ֆիզիկապես, բայց նաև նույն այդ խավի լուրջ թշնամությունն արժեցավ, որոնք պնդում են, թե Կիևն ուղղակի լքեց այս մարտիկներին: Իրականում Զելենսկին չէր կարող օգնել «Ազովստալի» մարտիկներին, թեև ցանկություն էլ առանձնապես չկար, բայց ազգայնական/ազգայնամոլներին սա չես բացատրի,
- ՆԵՐՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ՝ սա ռուսների տեղեկատվական խոշոր հաջողությունն էր և հիմա կսկսվի թեմայի զարգացումը՝ այդ թվում կկազմակերպեն հանձնվածների մի մասի դատերը,
- ԲԱՐՈՅԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ՝ ինչպես էլ վերաբերվենք հանձնվողներին գաղափարապես, քաջությունը հարգող քաջ մարդը չպետք է ծաղրի նրանց: Չնայած վերջնական հանձնվելուն՝ այս մարդիկ քաջի գործ արեցին, գործ, որ իրենց ծաղրողներից շատերը գուցե չկարողանային անել,
- ԷԹՆԻԿ ԱՌՈՒՄՈՎ՝ ափսոս, իրոք ափսոս, որ որակյալ այս ռազմիկները, ռուսական էթնոսի ըստ էության մի մասը, ռուսների դեմ էին կռվում՝ իրենց խիզախ համառությամբ ընդամենը միայն մոտեցնելով ռուսական վնասը և Արևմուտքի օգուտը,
- ՇԱՀԵՑ… իսկ շահեց, ինչպես և ողջ պատերազմում շահում է Արևմուտքը: Թող կոտորեն ռուսներն ու ուկրաինացիք իրար, տասնամյակներով դրան ձգտող անգլոսաքսոնական ռազմաքաղաքական տեսաբաններին հենց դա էլ պետք էր, ինչո՞ւ ոչ:
Ստորև նկարում, որն ԻՐԱԿԱՆ Է՝ հանձնվող մարտիկը նկուղի վերևում բացված անցքից… արևի լույս է տեսնում: Ուժեղ նկար է… ափսոս այս մարդկանց»:

Աղբյուրը` Հակոբ Միկոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր