ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.56, EUR 430.54, RUB 7.67, GBP 502.73
+17 °C, +14 °C ... +24 °C Վաղը`+31 °C
«Վաղն ունենք հատուկ ծրագիր»․ Իշխան Սաղաթելյան
22:18, 19.05.2022 | mamul.am
3490 | 0

«Առավոտ 9։30 մեր հայրենակիցներին հարվիրում ենք այստեղ․ տարբեր աշխատանքներ ունենք անելու։ Վաղը ճանապարհներ չենք շրջափակելու։ Վաղն ունենք հատուկ ծրագիր, տարբեր պատճառներից ելնելով՝ դետալներն այս պահին չեմ հրապարակում։ Այո՛, լինելու են նաև անհնազանդության ակցիաներ»,- ամփոփելով «Դիմադրություն» շարժման հանրահավաքը, ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Հայաստանում կան միջազգային պատվիրակություններ․ մեր ձայնը պետք է լսելի դառնա։ Մեր ակցիաները կշարունակվեն մինչև 19։00, որից հետո կրկին հրավիրում ենք հանրահավաքի»,-եզրափակեց Սաղաթելյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր