ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ցանկանում եմ անդրադառնալ մի կարևոր հանգամանքի». Վահան Հովհաննիսյան
11:48, 20.05.2022 | mamul.am
2752 | 0

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի գրառումը. «Արդեն տեղեկացրել եմ, որ երեկ, ուշ գիշեր, դատարանը որոշում կայացրեց քննիչի միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ մերժելու մասին և Ա․ Գալեյանը արգելանքից ազատվեց։
Ցանկանում եմ անդրադառնալ մի կարևոր հանգամանքի․
Էական չէ, թե որքանով էր հիմնավոր կամ ոչ հիմնավոր քննիչի միջնորդությունը, որքանով էին հիմնավոր կամ ոչ հիմնավոր պաշտպանական կողմի առարկությունները։
Էական է այն իրողությունը, որ երեկ ԴԱՏԱՎՈՐ Արմեն Պողոսյանի կողմից իրականացվեց, բառիս բուն իմաստով, միջնորդության ՔՆՆՈՒԹՅՈՒՆ։ Միջնորդության քննությունը օրենսդրական դատավարական ձևակերպում է, սակայն գործնականում և հիմկանակում դատարաններում բողոքի քննություն չի իրականացվում։ Դատավորը ֆորմալ դատավարական պահանջների ապահովումից հետո լսում է քննիչին, պաշտպանին ու մեղադրյալին և անցնում որոշման կայացմանը։ Սակայն նմանատիպ գործընթացը չի համապատասխանում «Միջնորդության քննություն» դատավարական եզրույթի էությանն ու բովանդակաությանը։ Դատավոր Արմեն Պողոսյանն իրականացրեց միջնորդության դետալային քննություն, բազմաթիվ հարցեր ուղղվեցին թե պաշտպանական կողմին և թե քննիչին, Դատարանը ձեռնամուխ եղավ բոլոր հանգամանքների մանրակրկիտ քննությանը, որն էլ հիմք հանդիսացավ օբյեկտիվ որոշման կայացման համար։ Միջնորդությունների նման քննությունը հույս է առաջացնում, որ արդարադատության համակարգը դեռ վերակենդանալու շանսեր ունի, իսկ Արմեն Պողոսյանը և Աջափնյակ նստավարի մի քանի այլ դատավորներ կարող են դասվել արդեն իսկ բոլորիս հայտնի այն դատավորների շարքը՝ ում հետ հույսեր է կապում հասարակությունը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր