ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ինչպես Հայաստանի Հանրապետությանը բերել ենք ժողովրդավարություն, այնպես էլ բերենք խաղաղություն». Ն. Փաշինյան
12:54, 20.05.2022 | mamul.am
2844 | 1

«Ես հրապարակային պիտի ասեմ հետևյալը՝ այս դահլիճում ներկա են մարդիկ, որոնց հետ մենք ամենատարբեր ժամանակներում պայքարել ենք Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարություն հաստատելու համար, և մենք կատարել ենք մեր առաքելությունը՝ չնայած դեռ չենք ավարտել այն: Ես ուզում եմ արձանագրել, որ հիմա կարևոր է՝ ժողովրդավարություն ամրապնդելու համար մենք համախմբվենք մեկ այլ առաքելության շուրջ և ինչպես Հայաստանի Հանրապետությանը բերել ենք ժողովրդավարություն, այնպես էլ Հայաստանի Հանրապետությանը բերենք խաղաղություն, որովհետև մեկն առանց մյուսի շատ դժվարությամբ կարող է գոյություն ունենալ: Ես, առնվազն, կարող եմ ուրախությամբ և հպարտությամբ նշել, որ կա քաղաքական իշխանություն Հայաստանի Հանրապետությունում, որն այս առաքելության շուրջ համախմբված է և կարծում եմ, որ այս առաքելության շուրջ պետք է համախմբվեն ՀՀ-ում բոլոր ժողովրդավարական ուժերը»,- «Արմենիա Մարիոթ»-ում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի բացման իր խոսքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր