ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Արդարադատության նախարարը խնդիր է դրել՝ Հայաստանում ունենալ երազանքի քրեակատարողական հիմնարկ». վարչապետ
13:30, 20.05.2022 | mamul.am
2543 | 1

«Ինչպես մեր Արդարադատության նախարարն է ձևակերպում, նա խնդիր է դրել, որ մենք Հայաստանում ունենանք երազանքի քրեակատարողական հիմնարկ»,- «Մարիոթում» ընթացող Ժողովրդավարության հայկական համաժողովի իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2021 թվականի արդյունքներով՝ Հայաստանի Հանրապետությունը բանտային բնակչության խտության առումով զիջում է միայն մեկ եվրոպական երկրի, և այդ եվրոպական երկիրը Մոնակոն է: Սա ինչո՞ւ եմ ասում, որովհետև, կարծում եմ, ցուցիչ է: Նաև ձեզ հայտնի հանգամանքների բերումով փորձ է արվում ներկայացնել, թե ժողովրդավարական ճանապարհով իշխանության հասած քաղաքական թիմը Հայաստանի Հանրապետությունում փորձում է հաստատել բռնապետություն, փորձում է քաղաքական բռնաճնշումներ իրականացնել: Կարծում եմ՝ բանտային բնակչության խտության ցուցանիշն ինքն իր մասին խոսում է, որովհետև բռնապետության ձգտող երկրներում բանտային բնակչությունը խտանում է և ոչ թե նոսրանում, բանտերի թիվը շատանում է և ոչ թե պակասում: Հետևաբար՝ ուզում եմ նաև ասել, որ մենք այս ընթացքում երկու քրեակատարողական հիմնարկ ենք փակել երկու պատճառով: Առաջինը, որ այդ քրեակատարողական հիմնարկների անհրաժեշտությունը չկա և երկրորդը՝ այդ քրեակատարողական հիմնարկները չեն համապատասխանում այն չափանիշներին, որոնք ուզում ենք ունենալ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով. «Իհարկե, տարօրինակ է հնչում, բայց այնուամենայնիվ, կարծում եմ, բացահայտում է մեր մտքերի ընթացքը:

Ես ուզում եմ ավարտել իմ ելույթը հետևյալ բառակապակցությամբ, որը էքսպրոմտով ծնվեց ՀՀ ԱԺ-ում. «Կեցցե՛ հայկական ժողովրդավարությունը»»:

«Արդարադատության նախարարը խնդիր է դրել՝ Հայաստանում ունենալ երազանքի քրեակատարողական հիմնարկ». վարչապետ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր