ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 409.64, EUR 433.52, RUB 7.69, GBP 502.63
+22 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+33 °C
«Նոր ընդդիմության ձևավորման պահանջ` փողոցում մաշող ռոբա-դաշնակցական ռեսուրսի փոխարեն». Սուրենյանց
14:36, 20.05.2022 | mamul.am
2273 | 1

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Նոր ընդդիմության ձևավորման պահանջ` փողոցում մաշող ռոբա-դաշնակցական ռեսուրսի փոխարեն
Երբ երկրում իշխանությունը ձևավորվում է օրինական ընտրությունների արդյունքներով (անկախ նրանից՝ մեզ դուր են գալիս այդ արդյունքները, թե` ոչ), դժվար է ակնկալել, որ փողոցում կարող են հեղափոխական զարգացումներ լինել։
Իհարկե, խորհրդարանական համակարգերում պառլամենտը ժամանակի ընթացքում կարող է կորցնել քաղաքական լեգիտիմությունն` այլևս չարտահայտելով հասարակության քաղաքական տրամադրությունները։
Երբ նոր էր մեկնարկել «Դիմադրության» շարժումը, արդեն ակնհայտ էր, որ այն հեղափոխությամբ չի ավարտվելու։ Վերևում նշված պատճառից բացի` հարթակը չուներ քաղաքական խոսք ու օրակարգ։
Մյուս կողմից, հարթակի ընդդիմության վաբանկային մարտավարությունը գրեթե բացառում է նրա վերադարձը խորհրդարան։
ԱԺ-ն` առանց խորհրդարանական ընդդիմության, շատ արագ կորցնելու է լեգիտիմությունը, եթե նույնիսկ փողոցում հանգիստ լինի։
Գործող իշխանությունից հասարակական դժգոհությունը չափազանց մեծ է ու այդ իմաստով` ԱԺ հարթակից չի կարող չհնչել ընդդիմադիր որակյալ խոսք։
ԱԺ այսօրվա ընդդիմությունը դա չկարողացավ անել անցած ամիսներին, իսկ հիմա իրեն դուրս է դրել խորհրդարանական գործունեության ձևաչափից։
Նման իրավիճակը, վաղ թե ուշ, անխուսափելի է դարձնելու ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը։
Հայաստանը նոր որակի քաղաքական համակարգ, քաղաքական նոր կոնֆիգուրացիա ստեղծելու անհրաժեշտություն ունի. դրա ճանապարհն ընտրություններն են, որոնք ոչ թե գործող կոնֆլիկտագեն քաղաքական խճանկարը վերարտադրելու, այլ նոր քաղաքական ստատուս-քվո ստեղծելու նպատակ ունեն։
«Դիմադրողականության» շարժումը իշխանափոխության չհասավ, բայց կարող է ակամայից նպաստել նոր ընդդիմության ձևավորմանը` փողոցում մաշող ռոբա-դաշնակցական ռեսուրսի փոխարեն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր