ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Այս պատճառով բազմաթիվ հայրենակիցներ դուրս չեկան փողոց». Արման Բաբաջանյան
17:42, 20.05.2022 | mamul.am
6558 | 3

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Փրկիչների հավաքների առավել կարևոր բացասական կողմը հայհոյանքը չէ, բռնության նկատմամբ հանդուրժող լինելը չէ, մտքի ճգնաժամը չէ ամենևին։ Միայն այն պատճառով, որ Արցախը փրկելու առաքելությունն ստանձնել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Իշխան Սաղաթելյանն ու Վանեցյանը, բազմաթիվ հայրենակիցներ դուրս չեկան փողոց։

Իմ շրջապատում շատ մարդիկ կան, որ համաձայն չեն արցախյան կարգավորման վերաբերյալ գործող իշխանության քաղաքականության հետ, բայց ոչ մի դեպքում չեն գնա Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հրավիրած հանրահավաքին, առավել ևս չեն գտնվի նրանց հետ նույն հրապարակում, որովհետև համոզված են, որ հենց նրանց խղճին է և՛ պատերազմը, և՛ Արցախի կորուստը։

Այս ամենի արդյունքում ունենք մի շատ վտանգավոր իրավիճակ։ Ստացվում է, որ Հայաստանի և հայ ժողովրդի հարատևության համար կենսական կարևորության՝ արցախյան հիմնահարցի վերաբերյալ մենք չենք կարողանում անհրաժեշտ ծավալի և որակի քաղաքական պայքար գեներացնել և այդ պայքարը դնել ի ցույց միջազգային հանրության։ Այս իմաստով, իշխանություններին էլ մանևրի շատ քիչ հնարավորություն է տրվում։

Փրկիչների և մասնավորապես շարժման արատավորված առաջնորդների շնորհիվ ունենք մի իրավիճակ, որը շատ վատ է անդրադառնալու գործընթացի վրա՝ հատկապես բանակցությունների ընթացքոմ՝ արցախյան հիմնահարցը չունի բավարար ուշադրություն երկրի ներսում, և սա հետևանք է ունենալու։ Մինչդեռ հարցը ո՛չ թե Արցախն է, ո՛չ թե արցախյան հիմնահարցի նկատմամբ պատերազմից հետո պակասող ուշադրությունն է, այլ հարցը հրապարակ բերող և Արցախյան կորստի համար թիվ մեկ պատասխանատու զույգը։ Ահա և Արցախը փրկելու ձեր պայքարի արդյունքը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր