ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօր հանրահավաք չի լինի
18:54, 20.05.2022 | mamul.am
4198 | 0

Քիչ առաջ «Դիմադրություն» շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ այսօր հանրահավաք չի լինի։

Նա նշեց, որ վաղը ժամը 18։00-ին տեղի կունենա հանրահավաք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել այցից առաջ։

«Նկատի ունենալով վաղվա ծավալուն աշխատանքները, նաև էսօր ամբողջ օրվա աշխատանքները ու էս պահի եղանակային պայմանները, մեր քաղաքացիների առողջությունը մեզ համար շատ կարևոր է, էսօր մենք հանրահավաքում մեր աշխատանքները չենք ամփոփի և կթողնենք վաղվա մեր հանրահավաքին»,- նշեց նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր