ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ես պատրաստ եմ գնալու Բաքու, բայց դուք պատրա՞ստ եք մեզ տալու մանդատը»․ Հրաչ Ջաբրայան
19:01, 21.05.2022 | mamul.am
4510 | 2

«Ձեր երևակայությունը մի վայրկյանով տանեմ 2030 թ․ Արցախն ամբողջությամբ գտնվում է Ադրբեջանի կազմում, հայաթափված է, մնացող հայերն ապրում են ադրբեջանական անձնագրերով, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը բաց է առանց նախապայմանների, Հայաստանի ու Թուրքիայի սահմանը բաց է առանց նախապայմանների, Սյունիքի մարզպետը ադրբեջանցի է, Շիրակում Գյումրիի քաղաքապետը թուրք է, Երևանի ժողովուրդը սպասարկում է թուրք բիզնեսմենների, ռեստորաններում ձեզ սպասարկողները թուրքեր են և այն թուրքերն են, որ սպանել են իմ եղբայր Քրիստափորին, ձեր, մեր որդիներին։ 8 տարի հետո սա է լինելու Հայաստանի պատկերը, եթե հենց այսօր չհեռացնենք Նիկոլին ու նիկոլիզմը»,-Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ, կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանը։

«Դուք եթե մեզ վրա մանդատ եք դնում՝ պարտավոր եք այստեղ լինել, որպեսզի ձեր պահանջները իրականացնենք։ Ես անձնապես պատրաստ եմ գնալու և գերիների հարցը բարձրացնելու վարչապետի մոտ, ես պատրաստ եմ գնալու Բաքու՝ որպես Կանադայի բնակիչ և պարտադրանք դնելու, բայց դուք պատրա՞ստ եք մեզ տալու մանդատը»,- ասաց նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր