ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Մեր վայրենի, հայասպան «հարևանները» երկու մեսիջ են ուղարկում»․ Արման Աբովյան
00:24, 22.05.2022 | mamul.am
6666 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի գրառումը․ «Քանզի վաղը Բրյուսելում նախատեսվում է հերթական եռակողմ հակահայկական «տրնգին» Հայաստան-Եվրոպա-Ադրբեջան` իբր բանակցությունների ֆորմատով, մեր թուրք-ադրբեջանական վայրենի, հայասպան «հարևանները» երկու մեսիջ են ուղարկում բոլոր այն «ռոմանԾիկ» հայերին,որոնք երազում են «խաղաղության դարաշրջան» կերտել մարդասպանների և բարբարոսների հետ։
Հենց Բրյուսելյան հանդիպումից առաջ թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերը գնդակոծել են հայկական դիրքերը, որի արդյունքում վիրավորվել է հայ մարտիկ։
Եվ հենց այս օրերին թուրքերը և ադրբեջանցիները անսահման «խաղաղասիրությամբ» լցված, անցկացնում են հերթական համատեղ ռազմական զորավարժությունները։
Ուրիշ լա՞վ եք։
Հա, մեկ էլ՝ հանկարծ չմոռանաք բարձր բացականչել․

-Ապագա` Կա, Ապագա` Կա, Ապագա` Կա։
Ասում են՝ բարձր գոռգոռալը օգնում է իրականությունից կտրվել»։

Աղբյուրը` Արման Աբովյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր