ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Եթե նախկիններն Արցախն արդեն տվել էին, ինչո՞ւ էր Փաշինյանը գոչում՝ Արցախը Հայաստան է, և՝ վերջ»․ Ոսկան Սարգսյան
10:24, 22.05.2022 | mamul.am
5151 | 3

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Վերջին օրերին փողոցներում ակտիվ շփվում էի ժողովրդի հետ և, մեղմ ասած, տխրած եմ։ Ժողովուրդ կոչվածը շարունակում է այն մտայնությունն ունենալ, թե նախկինները Արցախը տվել էին, ստորագրել, խնդիրը «խեղճ Նիկոլի ջեբը գցեցին»։ Ռոբոտի նման նույն բանը կրկնողները կյանքում, բացի բանկում վարկ վերցնելիս ստորագրելուց, որևէ փաստաթուղթ տեսած չկան, չգիտեն, որ բանակցությունների ժամանակ կարելի է ցանկացած առաջարկ քննարկել, սակայն եթե այդ առաջարկը կնքված և ստորագրված չէ, դա փաստաթուղթ չէ, այլ՝ թղթի կտոր։ Այդ մարդիկ չեն էլ մտածում, թե նախկինները միայն Արցախի խնդիրը, թե՞ նաև իշխանությունն էին գցել Նիկոլի ջեբը, եթե Արցախն արդեն տվել էին, ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում գոչում՝ Արցախը Հայաստան է, և՝ վերջ»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր