ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
Ե՞րբ կիջնեն կարտոֆիլի գները. պարզաբանում է մասնագետը
19:54, 22.05.2022 | mamul.am
15311 | 1

Արդեն տևական ժամանակ է՝ շուկայում կարտոֆիլի գինը հատել է 500 դրամի սահմանը, ինչը, ըստ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի՝ տրամաբանական չէ։

«Շուկայում վաճառվում է ջերմոցներում աճեցրած կարտոֆիլ, որի արժեքը սկսվում է 2 հազար դրամից։ Կարտոֆիլի նոր բերքը կլինի այս ամսվա վերջին և հաջորդ ամսվա սկզբին, որից հետո կարտոֆիլի գները շեշտակի կիջնեն։ Մեզ մոտ ցանքատարածությունները պակասել են, և դրան զուգահեռ՝ Կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում վարում է տգետ քաղաքականություն, և արդյունքը բոլորը տեսնում են։ Կարտոֆիլն այսօր մարդկանց համար երկրորդ հացն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հրաչ Բերբերյանը։
Ըստ նրա, այդ քաղաքականության արդյունքը եղավ նաև այն, որ այսօր գյուղացին նախարարություն չունի, որի միջոցով կարող է իր խնդիրներին լուծում գտնել։

«Միանշանակ այս ամենը միտումնավոր է արվել, եթե առաջին տարում կասկածում էինք, որ կարող է հմտությունների պակասից լինել, այսօր արդեն վստահ ենք, որ միտումնավոր են անում։ Տեսեք, կառավարությունը մի քանի ծրագրեր ունի, որոնք ուղղակի ծիծաղելի են՝ սուբսիդավորում են վարկերը, և եթե գյուղացին այդ վարկերը կտեսնի՝ կուրախանա։ Այսինքն՝ գյուղացուն սուբսիդավորելու անվան տակ կառավարությունը սուբսիդավորում է բանկերին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր