ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Հայաստանն առաջին անգամ նշանակվել է ԱՀԿ գլխավոր կոմիտեի անդամ
21:30, 22.05.2022 | mamul.am
3378 | 0

Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովի շրջանակներում Հայաստանն առաջին անգամ նշանակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր կոմիտեի անդամ:
Տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Ժնև մեկնած Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Տեղեկացնենք, որ ԱՀԿ գլխավոր կոմիտեն ունի 25 անդամ։ Կոմիտեն մի շարք գործառույթներ, ներառյալ՝ Առողջապահության ասամբլեային առաջարկում է օրակարգի հարցերը, անհրաժեշտության դեպքում հանձնաժողովներին հատկացված օրակարգի հետագա հարցերը մի հանձնաժողովից փոխանցում է մյուսին, զեկուցում է օրակարգում լրացումների մասին, համակարգում է հիմնական և բոլոր հանձնաժողովների աշխատանքը և այլն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր