ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Ռուսաստանն ուզում է Եվրոտեսիլի անալոգն ստեղծել
00:06, 23.05.2022 | mamul.am
11897 | 0

Ռուս երգիչ Նիկոլայ Բասկովը հայտնել է, որ պատրաստվում են Ռուսաստանում մրցույթ ստեղծել, որը մասամբ կարող է դառնալ Եվրոտեսիլի անալոգը, գրում է Gazeta-ն։

Երգչի խոսքով՝ երգի մրցույթին մասնակցելու են հրավիրվելու «բարեկամ երկրներ, որոնք մնացել են Ռուսաստանի կողքին ռուսաֆոբիայի տարածման շրջանում»։

«Մենք ցանկանում ենք մրցույթ կազմակերպել, որտեղ տարբեր երկրներից ռուսերեն երգելու են՝ դրանով իսկ խթանելով մշակույթը։ Եվ միևնույն ժամանակ, նրանք հանդես կգան իրենց ազգային ոճով՝ ներկայացնելով և՛ իրենց երկիրը, և՛ իրենց երաժշտությունը»,- ասել է արտիստը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր