ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Եթե այդպիսի պետություն լինեինք, հայրիկը կարող էր զրկվել ծնողական իրավունքներից». Տիգրան Հակոբյան
10:06, 23.05.2022 | mamul.am
4066 | 1

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը գրել է. «Նոր տեսա պարոն Ա․ Վանեցյանի հրապարակավ հրճվանքն իր երկու տարեկան երեխայի հնչեցրած կարգախոսով։

Կարծիքս․ նորմալ պետություններում հասարակությունն ու պետական ինստիտուտներն արժեքավորում են երեխաների կրթությունը, դաստիարակությունը, արժեքային համակարգի ձևավորումը, պաշտպանում են նախադպրոցական տարիքի փոքրիկների հոգեկան և ֆիզիկական առողջությունը։ Եվ եթե լինեինք այդպիսի պետություն, ապա պ-ն Վանեցյանը հանրային պարսավանքի կարժանանար, իսկ համապատասխան մարմինները կսկսեին ուսումնասիրել պ-ն Վանեցյանի ընտանիքում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը, և այդ ուսումնասիրության արդյունքում հայրիկը կարող էր զրկվել ծնողական իրավունքներից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր