ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ինչից է, որ էդ ձեր պաշտպանելիքին պաշտպանում են նաև ադրբեջանի և թուրքիայի իշխանությունները»․ Դավիթ Ամալյան
22:54, 23.05.2022 | mamul.am
4032 | 1

ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Դավիթ Ամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վիրավոր կամ առհասարակ կռված տղերքին էս անհայրենիք, անծնունդ ծվծվապաշտները հորդորում, հլը մի բան էլ մուննաթ գալով ասում են՝ գնացեք Ղարաբաղ, ու ասեմ՝ Արցախ կամ Ղարաբաղ անուններն էս ոչ մի գործող կենդանու չնմաններն անպայման դեմոնստրատիվորեն գրում են փոքրատառերով...

Հիմա հեչ սրանց քերականական դաստիարակչության ժամանակը չի, ուստի ուզում եմ երկու հարց ուղղել էս ծնվելու փոխարեն առաջացածներին...

«Ժո՛ղ ջան», առաջինը՝ ինչի՞ց ա, որ էդ ձեր պաշտպանելիքին բացի ձեզնից պաշտպանում են նաև ադրբեջանի և թուրքիայի (կներեք ձեր սիրած պետությունների անունները փոքրատառերով գրելու համար) իշխանությունները, իսկ ձեզ պաշպանում են նույն պետությունների հասարակ բնակիչները, թեպետ ասեմ, որ իրենք, ի տարբերություն ձեզ, ըստ իրենց՝ հայրենիք ունեն ու փորձում են պաշտպանել այն, ձեզ հետ միասին...

Եվ երկրորդ հարցը.

«Ժո՛ղ ջան», էդ, որ զոհվածների հարազատներին, զոհվածների մարտական ընկերներին, զոհվածների էն մարտական ընկերներին, որոնք հաշմանդամ են դարձել, ուղղարկում եք Արցախ կամ Ղարաբաղ, մի հատ ինձ կասե՞ք, բա էդ զոհվածներին ո՞ւր եք պատրաստվում ուղղարկել, ասեք իմանամ, մեկ էլ տեսար մի օր տղուս երազում տեսա, բա չասե՞մ իր և իր ընկերների փրկած կենսաբանական գոյություններն ինչ առաջարկ ունեն իրենց համար...

Այ..........

Հիմա ասել էի հաաա......

Արա՛, ա՛յ «ոչ մի բաներ», ԵՌԱԲԼՈւՐՆ աշխարհագրություն չի, է, որ մենակ տեղն իմանալով տակից դուրս գաք.....

Ասելիք շատ ունեմ ձեզ, բայց ստեղ արտահայտվելու համար տղայական հարգանքս հասարակության (կանայք, երեխաներ, մեծեր) նկատմամբ թույլ չի տա...»:

Աղբյուրը` Դավիթ Ամալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր