ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Սա արդեն մեր ֆիզիկական գոյության հարցն է». Անժելա Էլիբեգովա
17:06, 23.05.2022 | mamul.am
3135 | 0

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի գրառումը. «Նշաձողերը երեկվա հանդիպումից հետո արդեն այնքան են իջեցված, որ սա արդեն մեր ֆիզիկական գոյության հարցն ա։ Ամեն մեկիս բառացիորեն ֆիզիկական գոյության։ Գուցե դուք վտանգի լրջությունը մինչև վերջ չեք գիտակցում, կամ չեք ուզում հավատալ, որ 21-րդ դարում սա հնարավոր ա, բայց այն մարդիկ, ովքեր դուրս են եկել փողոց պայքարելու, ունեն ինքնապաշտպանական բնազդ ու պայքարում են նաև չհավատացողների փոխարեն։

Իշխանությունն արդեն բազմիցս ցույց ա տվել, որ մարդու կյանքը և անվտանգությունն իրենց համար արժեք չունի ու մարդիկ սկսեցին ինքնակազմակերպվել։ Դուք էլ մտածեք՝ ձեր անվտանգությո՞ւնն ա ձեզ համար ավելի կարևոր, թե՞ ինքնապաշտպանական բնազդները բթացնող քարոզչությունը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր