ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Մենք չենք ուզում, որ Դուք վարեք դատավարությունը». զոհվածների հարազատները՝ դատավորին
15:06, 23.05.2022 | mamul.am
4251 | 0

Նիկոլ Փաշինյանի դեմ Արծվիկ Մինասյանի և Հակոբ Մարտիրոսյանի ներկայացրած բողոքի քննության շրջանակներում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց։ Զոհված զինծառայողների հարազատներն իրենց հերթին դիմեցին դատավորին. «Պահանջում ենք, որ ինքնաբացարկի միջնորդությունը բավարարեք, քանի որ մենք բոլորս չենք ուզում, որ Դուք վարեք դատավարությունը, լինեք էս դատի նախագահողը: Ձեր անաչառությունն ակնհայտ է»:

«Ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ, որը կհրապարակվի այսօր՝ ժամը 17:00-ին»,- հայտարարեց դատավորը:

Հիշեցնենք՝ Վերաքննիչ դատարանը քննում է Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի կողմից բերված բողոքը:

«Մենք չենք ուզում, որ Դուք վարեք դատավարությունը». զոհվածների հարազատները՝ դատավորին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր