ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Չեմ ուզում, որ ամեն արժան-անարժան խոնարհվի մեր զավակների շիրիմների առաջ». զոհվածի մայրը՝ դատավորին
15:36, 23.05.2022 | mamul.am
3190 | 0

Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Դավիթ Առուշանյանի մայրը, դիմելով դատավոր Կարեն Բիշարյանին, ասաց՝ ինչպե՞ս են հանդուրժում այն ամենը, ինչ կատարվում է այսօր մեր երկրում. «Ինչքա՞ն եք լռելու, ինչքա՞ն եք ենթարկվելու»,- հարցրեց նա: Դատավորի՝ «ես՝ որպես ՀՀ քաղաքացի, խորապես ցավում եմ, խոնարհվում ձեր զավակների շիրիմների առաջ» արտահայտությանն ի պատասխան՝ զոհվածի մայրն ասաց. «Չեմ հավատում ու չեմ ուզում, որ ամեն արժան-անարժան խոնարհվի... Դուք հայ չեք, դուք վախում եք Նիկոլից»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ զոհվածների հարազատները հայտարարել էին, որ չեն ուզում Կարեն Բիշարյանը վարի դատավարությունը:

«Չեմ ուզում, որ ամեն արժան-անարժան խոնարհվի մեր զավակների շիրիմների առաջ». զոհվածի մայրը՝ դատավորին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր