ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Սա էսպես չի՛ մնալու»․ լարված իրավիճակ՝ դատարանում
18:50, 23.05.2022 | mamul.am
3464 | 0

«Վերաքննիչ քրեական դատարանը փաստում է, որ սույն բողոքի քննությանը երկու կողմերը ներգրավված են և շահագրգիռ անձանց ներգարվելու վերաբերյալ հիմքեր չկան»,- այսօր՝ Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու գործով ինքնաբացարկի միջնորդության վերբերյալ որոշում կայացնելուց հետո, հայտարարեց դատավոր Կարեն Բիշարյանը՝ նշելով, որ քրեական դատավարության օրենսգրքով բողոքի քննությանը որպես երրորդ կողմ ներգրավելու դատավարական ընթացակարգ նախատեսված չէ և նման կարգ գոյություն չունի։

Դատավորի հայտարարությունը վրդովեցրեց զոհվածների հարազատներին․ «Սա էսպես չի՛ մնալու, մեզ չհարգելով էսօր ձայնից կտրում եք, որ մի բառ չկարողանանք ասել, էլ ես ձեզ ի՞նչ ասեմ, պարո՛ն դատավոր․․․բա ո՞վ պիտի խոսա, դուք պտի խոսաք, մենք լսե՞նք։ Մեր երեխեքը էթան կործանվեն, մեր ախպերներն էթան կործանվեն․․․էսօր դուք սաղի տեղը խոսաք՝ մենք չխոսա՞նք, հենց մե՛նք պտի խոսանք, դուք լսեք»,- դիմելով Բիշարյանին՝ վրդովվեց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր