ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.95, EUR 413.66, RUB 6.73, GBP 494.28
+30 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+33 °C
«Մենք գործ ունենք ակնհայտ կողմնակալ դատարանի հետ»․ Արծվիկ Մինասյան
19:30, 23.05.2022 | mamul.am
1623 | 0

«Այն, որ դատավորը մերժեց իրեն ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը, այնուհետև զոհված և գերեվարված զինծառայողների հարազատներին որպես գործով շահագրգիռ անձինք ներգրավելու դիմումը, նման վարքագծի դրսևորումը ևս մեկ անգամ փաստում է, որ մենք գործ ունենք ակնհայտ կողմնակալ դատարանի հետ։ Ե՛վ դատավորը, և՛ դատախազներն ակնհայտորեն գտնվում են մի դիրքի վրա, որով մերժում են մեր բազմահազար հայրենակիցների խոսքի իրավունքը դատարանում որպես շահագրգիռ կողմ հանդես գալու և իրենց պահանջները ներկայացնելու հրամայականից ելնելով»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վերաքննիչ դատարանը քննում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ «պետական դավաճանության» հոդվածով քրեական գործ չհարուցելու՝ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը: Բողոքը ներկայացրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը։

«Մենք գործ ունենք ակնհայտ կողմնակալ դատարանի հետ»․ Արծվիկ Մինասյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր