ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 407.21, EUR 423.54, RUB 7.75, GBP 492.81
+32 °C, +18 °C ... +32 °C Վաղը`+31 °C
«Հայաստանում արտադրողականությունը մեկ ժամում 6 դոլար է, Թուրքիայում՝ 36». Դավիթ Յուզբաշյան
00:48, 24.05.2022 | mamul.am
2799 | 0

Ձեռնարկատեր, սթարթափեր Դավիթ Յուզբաշյանը գրել է. «Համառոտ Հայաստանի տնտեսության մասին.
Հայաստանում արտադրողականությունը մեկ ժամում 6 դոլար է: Համեմատելու համար, Թուրքիայում մեկ ժամում 36 դոլար է:
Հետևաբար, տնտեսություն զարգացնելու համար պետք է կենտրոնանալ արտադրողականության բարձրացման, ոչ թե աշխատատեղերի ստեղծման վրա: Շատ աշխատատեղեր դատապարտված են, եթե չկա բարձր արտադրողականություն:
*Հայաստանի բիզնեսների 99.8 տոկոսը ՓՄՁ են։
*Հայաստանում 1000 մարդու հաշվին 20 բիզնես կա, բայց մեծամասնությունն՝ առևտուր ու գյուղատնտեսություն:
*Հայաստանի բիզնեսների 67 տոկոսը զբաղվում է առևտրով:
*Հայաստանում միջին աշխատողի մեկ ժամ աշխատանքը գեներացնում է 5.6 դոլար շահույթ, համեմատության համար, Վրաստանում այս թիվը կրկնակի ավելի է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր