ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Սերժ Սարգսյանի օրոք ՌԴ-ից գնված ՀՕՊ միջոցները մինչև պատերազմի վերջ տեղ չհասան». Հայկ Մանասյան
00:00, 24.05.2022 | mamul.am
5165 | 0

Բժիշկ Հայկ Մանասյանի գրառումը. «Դիցուք թուրքն ու ռուսն իրար կոկորդ են կրծում տարածաշրջանի համար, ու էս հակամարտության մեջ մեր ձայնը որոշիչ է։
- Էդ դեպքում Ռուսաստանն ինչո՞ւ մեզ չէր զինում այնպես, ինչպես Ադրբեջանին, ինչո՞ւ մեզ չտվեց դեռևս Սերժ Սարգսյանի օրոք գնված հակաօդային պաշտպանության միջոցները, որոնք ծայրաստիճան անհրաժեշտ էին օդը փակելու համար։ Չտվեց անգամ պատերազմի օրերին։
- Ուրեմն թուրքն ու ռուսը իրար կոկորդ չեն կրծում տարածաշրջանի համար (ինչը անհավանական է), կամ էլ մեր ձայնը էդ հակամարտության մեջ որոշիչ չէ։
- Եթե մեր ձայնը որոշիչ չէ, մեզնից ի՞նչ է հասնում, լինել անմեղ զո՞հ, որին Ռուսաստանը կգա և կփրկի՞: Թերևս այո։ Սա է, Ռուսաստանի պատկերացմամբ մեր տարածաշրջանային նշանակությունը։
- Իսկ ի՞նչ, եթե ռուսն ու թուրքը իրար կոկորդ չեն կրծում, այլ փորձում են տարածաշրջանը կիսել, արդյունքում ստանալ ԱՄՆ-ից անկախացած Թուրքիա, անգամ ՆԱՏՕ-ից դուրս եկած Թուրքիա, ով Ռուսի հետ միասին Եվրասիան բռի մեջ կպահի։ Հնարավոր է, ինչ խոսք։ Անհավանական է, բայց հնարավոր։
- Այդ դեպքում ԱՄՆ-ն պիտի Թուրքիայի դեմ հանի տարածաշրջանային այլ ուժեր, օրինակ Իրանին, կամ... ինչու՞ ոչ... հենց Հայաստանի Հանրապետությանը, նամանավանդ, որ մերձավոր արևելքում ունի Իսրայելի օրինակը (Պապյանին ու Ժիրոյին հիշեցի):
- էդ դեպքում ի՞նչ է կախված մեզանից, եթե իհարկե ինչ-որ բան կախված է։ Թերևս չլինել անմեղ զոհ։ Այո, այո, ԱՄՆ-ին պիտի որ խիստ անդուր լինի մեր անմեղ զոհ կարգավիճակը, ինչը ենթադրում է ռուսական փրկարար օպերացիա, և ԱՄՆ պլանների խափանում։ Ու եթե անմեղ զոհի կարգավիճակին հանգում էինք ռուս-թուրքական հակամարտության տրամաբանությամբ, ռուս-թուրքական բարեկամության մեջ նույնպես հանգում ենք անմեղ զոհի կարգավիճակին, ու դա արդեն ոչ թե արհեստածին կարգավիճակ է, այլ բառիս բուն իմաստով բնական-ցեղասպանական։
- Հիմա, ռուսն ու թուրքը տարածաշրջանում իրար կոկո՞րդ են կրծում, թե սիրախաղում են։ Էական չէ։ Փաստ է, որ անգամ Սերժ Սարգսյանի օրոք գնված հակաօդային պաշտպանության միջոցները մինչև պատերազմի վերջ տեղ չհասան, իսկ ինչ էլ հասավ՝ բացառապես անսարք վիճակում»։

Աղբյուրը` Հայկ Մանասյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր