ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Արսեն Նիկողոսյանի բնակարանի խուզարկությամբ թմրանյութ են փնտրում». Սոս Հակոբյան
09:18, 24.05.2022 | mamul.am
2651 | 0

«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես արդեն հայտնել ենք, Արսեն Նիկողոսյանի բնակարանի խուզարկությամբ թմրանյութ են փնտրում:

Արսենն անգամ ալկոհոլ չի օգտագործում, ուր մնաց՝ թմրանյութ:

Ես միանգամից հասկացա՝ ինչում է բանը. սրանք, Արսենի համարձակության և վճռականության հետ առերեսվելով, մտածել են, թե իրենք ինչ հոգեներգործուն նյութեր, թմրադեղեր և այլ խթանիչներ պետք է ընդունած լինեին, որ գոնե դրանց կեսն ունենային:

Ընկե՛ր ջան, պինդ եղիր, շատ ավելի ստոր և ապօրինի քայլերն անգամ քեզ չեն կարող կանգնեցնել»:

Աղբյուրը` Սոս Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր