ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 407.21, EUR 423.54, RUB 7.75, GBP 492.81
+32 °C, +18 °C ... +32 °C Վաղը`+31 °C
«Այս մարդիկ են որոշելու սահմանազատման և սահմանագծման հարցերը». Գագիկ Համբարյան
09:42, 24.05.2022 | mamul.am
3823 | 0

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը. «Կոլաժում պատկերված մարդիկ են որոշելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման հարցերը Հայաստանի կողմից... Որոշումն այդ մասին երեկ ստորագրել է Նիկոլ Անհողը... Ինչպես և սպասվում էր, մեր երկրի և հայության համար այդ շատ կարևոր գործին կապիտուլյանտ Նիկոլը նշանակել է մարդկանց, ովքեր պրոֆեսիոնալ չեն իրենց գործում...

Ես որևէ բան չունեմ Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանի դեմ, ով հիմա զբաղեցնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի պաշտոնը... Բայց մասնագիտությամբ բժիշկ Հովհաննեսն ի՞նչ է հասկանում դելիմիտացիայից և դեմարկացիայից...

Սա ընդամենը մեկ օրինակ եմ բերում...

Բազմաթիվ օգտատերեր նշում են, որ այդ հանձնաժողովի անդամներից շատերին լավ ճանաչում են և խիստ կասկածում են նրանց պրոֆեսիոնալիզմի պահով...

Համոզված եմ, եթե Նիկոլ Անհողին և նրա տերերին հաջողվի առաջ տանել սահմանազատման և սահմանագծման այս հակահայկական ծրագիրը, որը մեզ համար ավարտվելու է աղետով, ապա Նիկոլը նրանց է մեղադրելու ամեն ինչում հայտարարելով՝ «Թիվ մեկ պատասխանատուն ես էի, բայց թիվ մեկ մեղավորը ես չեմ...»:

Լավ կլինի այս հանձնաժողովի անդամները հասկանալով, թե կապիտուլյանտ Նիկոլն իրենց վրա ինչ վտանգավոր և անպատվաբեր պարտավորություններ է դնելու, հրաժարվեն մաս կազմել հողատուի ապազգային ծրագրի մաս կազմելու պարտականություններից...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր