ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հրաժարական տա». Հակոբ Հակոբյան
16:48, 24.05.2022 | mamul.am
3822 | 0

ԱՀ ԱՆ կից միջգերատեսչական դատահոգեբուժական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր՝ վաղ առավոտից, մեր բազմահազար քույրերը և եղբայրները Երևանում դուրս են եկել փողոց պայքարի: Շատ շտապ հարկավոր է այս շարժումը վերածել ազգային-ազատագրական, արցախյան շարժման, իսկ եթե ոչ` դատապարտված ենք կործանման: Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հրաժարական տա և փոխանցի իշխանությունն ընդդիմության լիդերներից մեկին, որպեսզի հնարավոր լինի անցումային կառավարություն ձևավորել, և շատ լուրջ դիվանագիտական առաքելություն իրականացնել: Սա է այս իրավիճակից միակ փրկության բանաձևը, էլ տեղ չկա, արդեն նահանջի տեղ չկա: Վերջին բրյուսելյան հանդիպմամբ, փաստորեն, բավարարված են Ադրբեջանի պահանջները, այլևս որևէ խոսք չկա դեռևս չլուծված ղարաբաղյան հակամարտության մասին, իսկ «Ղարաբաղում էթնիկ հայ բնակչություն» արտահայտությունը վերացնում է Արցախի Հանրապետությունը որպես տարածքային և քաղաքական միավոր։ Կատարվածը ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հարցում «նշաձողը իջեցնելու» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն արդեն իսկ Հայաստանի իշխանությունների նոր պաշտոնական քաղաքականությունն է, որով Հայաստանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի աջակցումից։ Հայ ազգը պետք է կանգնեցնի նման քաղաքականություն վարող պետական համակարգի աշխատանքը: Հարկավոր է պետական համակարգին ստիպել հրաժարվել իրենց ազգակործան աշխատանքից: Պետք է աշխարհին ցույց տալ, որ անգամ եթե այս իշխանությունները ինչ որ բան ստորագրեն, կամ ինչ-ինչ համաձայնության գան Ադրբեջանի հետ, հայ ազգը հետ չի կանգնելու իր շահերից, համարելու է դրանք առոչինչ ու պայքարելու է հանուն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար ինքնիշխանության համար»:

Աղբյուրը` Հակոբ Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր