ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ալիևը հայտնել է, որ բրյուսելյան հանդիպման ժամանակ պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ
10:12, 24.05.2022 | mamul.am
8099 | 0

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ ու տեղեկացրել Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման (Փաշինյան-Միշել-Ալիև) արդյունքների մասին՝ դրանք անվանելով դրական, գրում է ТАСС-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի լրատվական ծառայությանը:

«Նա նշել է, որ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցը, Բաքվի ներկայացրած հինգ սկզբունքները, տրանսպորտային միջանցքների բացման, սահմանների սահմանազատման հարցերը»,- ասվում է տեքստում:

Ալիևը նաև հայտնել է, որ բրյուսելյան հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ՝ ներառյալ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր