«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բրյուսելում փաստացի հերթական անգամ հողատուն ի լուր աշխարհի հայտնեց իր պատրաստակամությունը՝ մեր անունից Արցախն ադրբեջանին հանձնելու: Արցախը որպես սուբյեկտ այլևս գոյություն չունի Արևմուտքի դիվանագիտական բառապաշարում: Շատ հնարավոր ա, որ եկող ամսվանից մեր բոլորի մուտքն Արցախ արգելվի, որովհետև հողատուն Արցախն ադրբեջանի մաս է ճանաչում: Էսքանից հետո մեզ՝ ընդդիմությանը, շատ կարճ ժամանակ է մնում իշխանափոխություն անելու համար, կամ մենք էլ ենք գրվելու պատմության էջերում հողատուի հետ նույն պիտակով: Արդեն վաղուց, բայց հիմա առավել ևս, իշխանափոխության ցանկացած սցենար ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Է: Վաղը չէ մյուս օրն արդեն ուշ է լինելու...»: |