ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«Կա՛մ իշխանափոխություն, կա՛մ մենք էլ ենք գրվելու պատմության էջերում հողատուի հետ նույն պիտակով». Նարեկ Սամսոնյան
03:12, 26.05.2022 | mamul.am
2641 | 0

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բրյուսելում փաստացի հերթական անգամ հողատուն ի լուր աշխարհի հայտնեց իր պատրաստակամությունը՝ մեր անունից Արցախն ադրբեջանին հանձնելու: Արցախը որպես սուբյեկտ այլևս գոյություն չունի Արևմուտքի դիվանագիտական բառապաշարում: Շատ հնարավոր ա, որ եկող ամսվանից մեր բոլորի մուտքն Արցախ արգելվի, որովհետև հողատուն Արցախն ադրբեջանի մաս է ճանաչում:

Էսքանից հետո մեզ՝ ընդդիմությանը, շատ կարճ ժամանակ է մնում իշխանափոխություն անելու համար, կամ մենք էլ ենք գրվելու պատմության էջերում հողատուի հետ նույն պիտակով: Արդեն վաղուց, բայց հիմա առավել ևս, իշխանափոխության ցանկացած սցենար ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Է: Վաղը չէ մյուս օրն արդեն ուշ է լինելու...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր