«Մեր առջև դրված խնդիրը լիրաժեք կատարված է. ոստիկանությունը էս ընթացքում փորձ արեց բացելու, բայց մենք կատարեցինք մեր առջև դրված խնդիրը: Առաջարկում ենք 5 րոպե հետո բացել բոլոր մուտքերը»,- ԱԳՆ շենքի մոտ քիչ առաջ հայտարարեց ընդդիմադիր շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը: Քիչ անց կմեկնարկի «Դիմադրություն» շարժման երթը, իսկ երեկոյան հանրահավաք է նախատեսված Ֆրանսիայի հրապարակում: |