ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայում հատուկ գործողության հարցում վերջնաժամկետների հետևից չի ընկնում: Նա վստահություն է հայտնել, որ ՌԴ նախագահի կողմից դրված բոլոր նպատակները կիրականանան, քանի որ «ճշմարտությունը, այդ թվում՝ պատմական, Ռուսաստանի կողմն է»։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի ճակատագիրը ռազմական գործողությունների ավարտին կորոշի նրա ժողովուրդը: |