Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի գրառումը․ «Բաքուն բավականին հստակ է ձևակերպում բրյուսելյան հանդիպման բովանդակության և արդյունքների իր վարկածը։ Բացի սեփական հանրության գոհացնելուց, դա հետապնդում է բանակցային գործընթացի սեփական մեկնաբանություններն ամրագրելու նպատակը։ Եվ հանդիպմանն ավելի անորոշ անդրադարձը Երևանի կողմից, կարծում եմ, նպաստում է Ադրբեջանի դիվանագիտական մարտավարության արդյունավետությանը»։ |