ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Քոչարյանի պաշտպանը միջնորդեց դատական նիստի մի հատվածն անցկացնել դռնփակ
14:06, 24.05.2022 | mamul.am
2908 | 0

Այսօր՝ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստի մեկնարկին, դատավորը նշեց, որ նախորդ նիստում քննարկվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, և պաշտպանության կողմը խնդրել է ժամանակ տրամադրել լրացուցիչ նյութեր տրամադրելու համար։

Այսօր՝ դատական նիստին, պաշտպան Հայկ Ալումյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց դատավարության մի հատվածն անցկացնել դռնփակ։

«Հաշվի առնելով, որ դռնփակ դատական նիստ անցկացնելու վերաբերյալ միջնորդությունները քննարկվում են դռնփակ, դատավարության մասնակից չհանդիսացող անձանց խնդրում եմ դուրս գալ դահլիճից»,- հայտարարեց դատավորը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր