ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Արևմուտքն աշխատում է ՀԱՊԿ երկրների դաշնակցային հարաբերությունները խաթարելու ուղղությամբ». Շոյգու
14:42, 24.05.2022 | mamul.am
4578 | 1

«Արևմտյան երկրները նպատակաուղղված աշխատանք են տանում ՀԱՊԿ երկրների միջև դաշնակցային հարաբերությունները խաթարելու ուղղությամբ: Մենք գիտենք, թե ինչպիսի ճնշում է գործադրվում մեր դաշնակիցների վրա: Օգտագործվում են անթաքույց սպառնալիքներ, ինտրիգներ: Սա պահանջում է ավելի մեծ համախմբվածություն, ավելի ակտիվ և պարզ գործողությունների համակարգում: Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ օգնություն ցուցաբերել իր դաշնակիցներին՝ չեզոքացնելու առաջացող սպառնալիքները և պաշտպանելու ինքնիշխանությունը»,- այս մասին ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների տեսակոնֆերանսի ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր