ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Տեղեկություններ կան, որ Վիտալի Բալասանյանը Բերձորի ՀԷԿ-երը վաճառելու համար հանդիպել է ադրբեջանցիներին». ԱԺԲ
16:06, 24.05.2022 | mamul.am
6748 | 1

Ազգային-ժողովրդավարական բևեռը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել․ «Հավաստի տեղեկություններ կան, որ Վիտալի Բալասանյանը Բերձորի միջանցքում գտնվող երեք ՀԷԿ-երն ադրբեջանական կողմին վաճառելու հարցով օրեր առաջ ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ հանդիպել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարության պաշտոնյաների հետ։
Հանդիպումը կայացել է ՀԷԿ-երից մեկի տարածքում։
ՀԷԿ-երից երկուսը պատկանում են կարկառուն դաշնակցականներ Լևոն Մկրտչյանին ու Դավիթ Լոքյանին։
Երրորդը պատկանում է Արշավիր Ղարամյանին, սակայն գրանցված է նրա մերձավոր ազգականի անունով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր