ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.39, EUR 431.95, RUB 7.72, GBP 499.79
+26 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+34 °C
«Տեսանյութում կարող եք տեսնել անթույլատրելի վարքագծով աչքի ընկած ոստիկաններին»․ Տ․ Աբրահամյան
17:00, 24.05.2022 | mamul.am
2152 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ և կից գրել. «Այն, որ ոստիկանության շարքերում ծառայողներ կան, ովքեր հաճույք են ստանում բախումներ հրահրելուց, քաշքշուկներից, ակնհայտ է։
Մյուս կողմից տեսանելի է, որ միջադեպեր հրահրելու գործում ուղիղ առնչություն ունի ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետը, ով ենթադրելի է, որ ուղիղ Փաշինյանի առաջադրանք է կատարում։
Հակառակ դեպքում տարօրինակ է ԱԳՆ շենքի, դրանից առաջ այլ հատվածներում, նրա ներկայությունն ու հրահանգների իջեցումը։
Այս տեսանյութի հատկապես վերջին հատվածում կարող եք տեսնել ոստիկանության այն ծառայողներին, որոնք վերջին մեկ ամսվա ընթացքում աչքի են ընկել անթույլատրելի վարքագծով, անհարկի կոշտ միջոցների դիմել և որոնց նկատմամբ իբր պետք է համապատասխան որոշումներ լիներ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր