ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.39, EUR 431.95, RUB 7.72, GBP 499.79
+24 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+34 °C
«Հեսա որոշ տուրիստականներ կակտիվացնեն դեպի Արցախ տուրերը». Ղևոնդ Ավետումյան
18:06, 24.05.2022 | mamul.am
2371 | 2

Արցախյան վերջին պատերազմին մասնակցած Ղևոնդ Ավետումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Դադիվանքի ողբը»
Հեսա որոշ տուրիստականներ կակտիվացնեն դեպի Արցախ տուրերը։ Լսել են, որ տալիս են, կմտածեն՝ կհավաքվեն մարդիկ, տանենք, մի երկու կոպեկ էլ փող կաշխատենք։
Դե, իհարկե, գնացողներն էլ կշատանան, բաց չեն թողնի վերջին հնարավորությունը Արցախը տեսնելու, մի հատ լացելու։ Նույնիսկ մարդիկ կգնան, որ երբեք չեն եղել Արցախում։
Էնտեղից մի հատ նկար կգցնեն ու լալահառաչ ստասուս կգրեն, ինչպես Դադիվանքի դեպքում էր։
Կողբան Արցախի համար մի վերջին անգամ, ինչպես Դադիվանքի դեպքում էր...
Կողբան վերջին անգամ ու կմոռանան՝ ինչպես Դադիվանքի դեպքում էր...
Ողբալու բան լինի, էս ազգը սիրում ա ողբալ...
Ու էսպես ողբալով վերջին հայը դուրս կգա Երևանից ու Հայոց փառապանծ պատմությունը կվերջանա...
Դադիվանքի ողբը՝ Հայոց ողբը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր