ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.39, EUR 431.95, RUB 7.72, GBP 499.79
+27 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+33 °C
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չի վերացվի
18:18, 24.05.2022 | mamul.am
2488 | 0

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց գրավը չի փոխվի։ Այս որոշումը կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը։
«Դատարանը որոշեց մերժել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու վերաբերյալ Հայկ Ալումյանի միջնորդությունը»,- ասաց դատավորը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել էր դատարանին, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ կիրառված գրավը փոխվի կամ վերացվի։ Հիշեցնենք, որ Քոչարյանը 2020-ի հունիսին 4 միլիոն դոլար գրավով ազատ է արձակվել։
Հավելենք, որ խափանման միջոցի քննությունն անցել էր դռնփակ ռեժիմով։
Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 14-ին` ժամը 13։00-ին։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր