Ֆրանսիան ողջունում է մայիսի 22-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Շառլ Միշելի նախաձեռնությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև միջև կայացած հանդիպման արդյունքները։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում։ «Այս հանդիպումը երկու կողմերին թույլ տվեց պայմանավորվել սահմանային հարցերի երկկողմ հանձնաժողովի արագ հանդիպման շուրջ։ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև Եվրոմիության հովանու ներքո սկսված երկխոսությանը և կշարունակի նպաստել այդ երկխոսությանը՝ Եվրամիության խորհրդում նախագահողի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակով»,- ասվում է հաղորդագրությունում։ |