ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Լևոն Մկրտչյանը՝ Բերձորի ՀԷԿ-ն ադրբեջանցիներին վաճառելու մեղադրանքների մասին
20:36, 24.05.2022 | mamul.am
6707 | 1

Համացանցում «Սասնա ծռերը» ակտիվորեն տեղեկատվություն է տարածում, որ՝ «Վիտալի Բալասանյանը Բերձորի միջանցքում գտնվող ՀԷԿ-երն ադրբեջանական կողմին վաճառելու հարցով օրեր առաջ ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ հանդիպել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարության պաշտոնյաների հետ։ Հանդիպումը կայացել է ՀԷԿ-երից մեկի տարածքում։ ՀԷԿ-երից երկուսը պատկանում են կարկառուն դաշնակցականներ Լևոն Մկրտչյանին ու Դավիթ Լոքյանին»։

168.am–ի հետ զրույցում Կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանն ասել է, որ տեղյակ է իր անվան հետ կապված այդ տեղեկատվությանը և առհասարակ գաղափար չունի, թե ինչու են նման լուրեր տարածում։
«Երեք ՀԷԿ-երից ունեցել եմ որոշակի տոկոսներ՝ 6, 5 և 10, դրանք այսօր բոլորն էլ օկուպացվել են ադրբեջանցիների կողմից՝ պատերազմի ժամանակ։ Մենք աշխատել ենք Արցախի ազատագրված տարածքներում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր