ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Հակված եմ մտածել՝ հրահանգված է, որ ավտոբուսի վարորդները քաղաքացիներից գումար վերցնեն»․ Լևոն Զաքարյան
21:42, 24.05.2022 | mamul.am
9615 | 0

«Մի տարբերակ է մնացել, որ բերենք նկարով այստեղ ցույց տանք, որ ավտոբուսների վարորդները ծխում են, հեռախոսով խոսում են, քաղաքացիներից գումար են շորթում։ Դա հանցագործություն է, երբ վարորդը գումարը դնում է իր գրպանը»,- այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը։

Նա ասաց, որ մինչև ավտոբուսներում տեսախցիկների գործելը, պետք է կամք դրսևորել, և նման բան թույլ չտալ․ «Եթե ղեկավարը կամք ունենա՝ այդ երևույթը կարող է արագ վերացնել։ Համատարած է, գրեթե բոլոր վարորդները քաղաքացիներից գումարը վերցնում են, դնում իրենց գրպանը։ Եթե այս գումարը բազմապատկենք, մեծ գումար է դառնում»։ Զաքարյանը՝ որպես իր խոսքի ապացույց, ներկայացրեց ավտոբուսի սարքերի ցուցանիշները, որտեղ գումար է նետվում։ «Սարքի վրա ցույց է տալիս քանի հատ հարյուր դրամանոց ես գցել։ Երեկոյան ժամին ցույց էր տալիս 450-500 հատ, հիմա ցույց է տալիս 100 քանի հատ։ Միայն դրանով կարելի է հասկանալ, որ գումար են վերցնում։ Ես հակված եմ մտածել, որ հրահանգված է, որ բոլորն անեն»,- ասաց Զաքարյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր