ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.39, EUR 431.95, RUB 7.72, GBP 499.79
+24 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+34 °C
Հնարավոր է՝ հենց հիմա է որոշվում Ուկրաինայի ճակատագիրը. Reuters
23:00, 24.05.2022 | mamul.am
9512 | 0

Մայիսի 24-ին ռուսական զորքերը լայնածավալ գրոհ են ձեռնարկել՝ շրջապատելու համար Լիսիչանսկ և Սևերոդոնեցկ քաղաքները, որոնք գտնվում են Ուկրաինայի արևելքում՝ գետի երկու ափերին: Մոսկվան փորձում է ուկրաինական ուժերին թակարդի մեջ գցել արևելյան ճակատում։

Հատուկ գործողության վճռական փուլն ընթանում է, հայտնում է Reuters-ը՝ մեջբերելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Մոտուզյանիկի խոսքերը.

«Իրավիճակը (արևելյան) ճակատում չափազանց բարդ է, քանի որ այս երկրի ճակատագիրը, հնարավոր է, որոշվում է (այնտեղ) հենց հիմա»:

Հիմնական մարտադաշտը դարձել են Սևերոդոնեցկ և Լիսիչանսկ քաղաքները, որոնք գտնվում են «կաթսայի» արևելյան մասում, որտեղ ռուս զինվորականները երեք կողմից շրջափակել են Ուկրաինայի զինված ուժերի մարտիկներին։ Լուգանսկի շրջանի նահանգապետ Սերգեյ Գայդայը հայտնել է, որ Սևերոդոնեցկում կրակի ինտենսիվությունը մի քանի անգամ աճել է։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր