ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.56, EUR 430.54, RUB 7.67, GBP 502.73
+20 °C, +15 °C ... +24 °C Վաղը`+31 °C
«Մեկ ամիս է՝ պայքարում եք փողոցում, ե՞րբ կհասնեք հաջողության»․ լրագրողը՝ Սաղաթելյանին
10:24, 25.05.2022 | mamul.am
3501 | 1

«Մեկ ամիս է՝ պայքարում եք փողոցում, մոտավոր պատկերացում կա՞՝ երբ կհասնեք հաջողության»,- այսօր՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտ «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին հարցրեց լրագրողը։

«Մենք երբեք ժամկետ չենք սահմանել․ ո՛չ սկսելուց առաջ ենք ասել՝ մեկ օրում, մեկ շաբաթում, ո՛չ էլ հիմա ենք ասում, բայց ասում ենք բանաձևը՝ ոնց պետք է հասնենք դրան ու նաև հստակ ձևակերպում ենք, որ իր մեկ օր ավել իշխանության մնալը վտանգավոր է»,- պատասխանեց Սաղաթելյանը։

«Օրեցօր շարժումը թափ է հավաքում։ Կգա էդ կրիտիկական պահը, որ ուժային կառույցներն այլևս չեն կարող պահել Նիկոլի իշխանությունը»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ այս պահին շարունակվում է շրջափակված մնալ ՀՀ նախագահի նստավայրը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր