ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Մենք գտնվում ենք կովկասյան նոր ճակատի բացման նախաշեմին». Սենոր Հասրաթյան
20:24, 25.05.2022 | mamul.am
3147 | 0

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը. «Զարգացումները, որ այսօր տեղի են ունենում հայ-ադրբեջանական հարաբերություններում, հակառակ «խաղաղության դարաշրջանի» մասին վերջին ժամանակաշրջանում անընդհատ բարբաջող իշխանական քարոզիչների և վերջիններիս մերկապարանոց հավաստիացումներին միամտորեն հավատացող բազմահազար քաղաքացիների «լավատեսությանը», համառորեն հուշում են տարածաշրջանային նոր ու ավելի մեծ բախումների մասին... Խնդրի առանձնահատկությունը կայանում է հատկապես նրանում, որ դրանց վերասանձազերծմամբ հետաքրքրված են ոչ թե Ադրբեջանը, կամ առավել ևս Հայաստանը, այլ մի երրորդ ուժ, որը, առերես ողջունելով կողմերի միջև երկարատև խաղաղություն հաստատելու շուրջ ձեռք բերվող պայմանավորվածությունները, իրականում հետաքրքրված է «կրակից շագանակ հանել» այլոց ձեռքերով, իսկ ավելի ստույգ՝ մեր ու մեր թշնամի հարևանների... Ստեղծված իրավիճակը համակողմանի վերլուծելու դեպքում մտածող հայի համար պարզ կդառնա, որ մենք գտնվում ենք ոչ միայն ՄԵԾ պատերազմի, այլև այդ պատերազմում՝ երրորդ ուժի շահերով պայմանավորված, կովկասյան նոր ճակատի բացման նախաշեմին... Ասել է թե՝ մենք իրականում հայտնվել ենք աշխարհաքաղաքական ծանր ու անկանխատեսելի այնպիսի զարգացումների կիզակետում, որտեղից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալու համար, պարտադրված ենք օր առաջ ազգովի ձերբազատվել օտարի շահերին ծառայող այն իշխանություններից, որոնք մեզ հասցրել են այս վիճակին... Հակառակ դեպքում հետևանքները լինելու են ավելի դաժան ու անուղղելի, քան եղավ 44-օրյա պատերազմի արդյունքում...

Հ. Գ. Խոսքս ուղղված էր բոլոր նրանց, ովքեր ՄՏԱԾԵԼՈՒ ունակություն ունենալով հանդերձ՝ դեռևս շարունակում են անհաղորդ մնալ Հայրենիքի փրկության համար ոտքի ելած մեր հազարավոր քաղաքացիների ազնիվ մղումներին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր