ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Գրիգորյանը Մուստաֆաևին կհիշեցնի՞ 1988-ին Երևանի Ազատության հրապարակում ունեցած ելույթը»․ Ո․ Սարգսյան
00:12, 26.05.2022 | mamul.am
7316 | 1

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՇԱՀԻՆ ՄՈՒՍՏԱՖԱԵՎԻՆ ԿՀԻՇԵՑՆԻ՞ ԵՐԵՎԱՆԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈԻՄ ՆՐԱ ԵԼՈՒՅԹԸ
Ադրբեջանի փոխվարչապետ, Հայաստանի հետ բանակցող Շահին Մուստաֆաևը ծնվել և մեծացել է Ջուջևան գյուղում, Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցը գերազանց ավարտելուց հետո Շահինն ընդունվել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտ, սակայն հայտնի իրադարձությունների պատճառով չի հասցրել ավարտել, Երևանում մինչև 4-րդ կուրսն է սովորել, բուհն ավարտել է Մոսկվայում, Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսագիտական ինստիտուտում: Իմ ծանոթների մեջ մարդ կա, ով ներկա է եղել 1988թ․ փետրվարի 20-ին, ժամը 22-ին Երևանի Ազատության հրապարակում Շահին Մուստաֆաևի ելույթին։ Հայերեն ելույթ ունենալով՝ Շահինը կրկնել է Նարիման Նարիմանովի 1920թ․ դեկտեմբերի 2-ի ուղերձը հայ ժողովրդին, որտեղ նշվում է․ «Նախիջևանը, Զանգեզուրը և Ղարաբաղը հայկական տարածքներ են, այլևս մեր միջև վիճելի տարածքներ չկան»։ Շահինը նաև հայտարարել է, որ Ղարաբաղը հայկական տարածք է, և Ղարաբաղի ժողովրդի պայքարն արդարացի է:
Շահին Մուստաֆաևի հետ բանակցող Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նրան կհիշեցնի՞ 34 տարի առաջ՝ 1988թ․-ին Ազատության հրապարակում իր ելույթը»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր