«Ադրբեջանն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել մեր գերիների պատանդների և պահվող այլ անձանց վերադարձը»,- այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք համաձայն չենք այդ դիրքորոշման հետ, և մեր դիրքրոշումը շարունակում է մնալ այն, որ, Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, բոլոր պահվող պատանդները պետք է վերադարձվեն»,- նշեց նա։ |