ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Արցախի հարցն առանց այդ էլ դրամատիկ է»․ Փաշինյան
17:30, 25.05.2022 | mamul.am
4026 | 0

«Ադրբեջան այդ հարցը ակնարկով կամ ուղիղ ամենատարբեր ձևաչափերում բարձրացնում է, և մեր դիրքորոշումն էլ այդտեղ թափանցիկ է և հրապարակային»,- այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով անկլավների վերաբերյալ հարցին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ասել ենք, որ էդ բոլոր պրոցեսներում պետք է խորամուխ լինենք իրավական հիմնավորումների մեջ և որ մինչև այս պահը մեր ուսումնասիրություններով չենք արձանագրել, որ դե յուրե ՀՀ տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ։ Հակառակը, մենք արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե ՀՀ տարածք է»,- ասաց նա։

«Դրամատիզացնելու անհրաժեշտություն չկա, որովհետև առանց էն էլ դրամատիկ է։ Այո՛, կա այսպիսի հարց։ Ադրբեջանն, այո՛, բարձրացնում է, բայց մենք ունենք դրա հետ կապված հստակ դիրքորոշում»,- հավելեց Փաշինյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր