ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
««Զանգեզուրի միջանցքը» էն տրամաբանությամբ, որով շրջանառում է Բաքուն, մեզ համար անընդունելի է»․ Ա․ Միրզոյան
19:18, 25.05.2022 | mamul.am
2833 | 0

«Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցք» ասվածին, ապա միջանցքն այն տրամաբանությամբ, որով շրջանառվում է 2 տարի շարունակ Ադրբեջանը, հայկական կողմի համար անընդունելի է․․. Կարծեք թե կա համընդհանուր ընկալում, որ այդպես չի լինելու, բացվելու են տնտեսական ուղիները, բայց այն պարամետրերով, որոնք մեզ համար ընդունելի են» - ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ուղղությամբ արդեն որոշակի առաջընթաց կա, երեկ հանդիպել են փոխվարչապետերը, կա պայմանավորվածություն՝ մյուս հանդիպումը կազմակերպել Մոսկվայում»,- ասաց Միրզոյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր