ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Անվախ հերոս մարկիզ դե Պապիկյան, որ մին զարկի, օդում ճանկի «Բայրաքթար»». Վրթանեսյան
22:54, 25.05.2022 | mamul.am
5154 | 3

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի գրառումը. «Հո նախարար չի, հո նախարար չի... Արծվի պես ճախրում է հայոց սահմաններու վրա, առյուծի պես պաշտպանում է Հայաստանի հողը... Մի խոսքով, անվախ հերոս մարկիզ դե Պապիկյան, որ մին զարկի, ջարդի հազար, օդում ճանկի «Բայրաքթար»...
Բայց խնդրում եմ մի հատ ուշադիր նայեք նկարին։
Դիրքի խորությունը՝ կես մարդաբոյ։ Ավելին՝ էդ կես մարդաբոյի կեսն էլ՝ դատարկ անվադողեր են։
Անվադողի իմաստն այն է, որ մեջը հող ու քարեր են լցնում, որ կրակոցներից պահի։
Եթե սա ճամփեզրի վուլկանիզացիայի կետում արված կապիկություն չի, այլ մարտական դիրքում է նկարված, ապա այս դիրքի վիճակն ուղղակի լացելու է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր