Հագուստ և կոշիկ արտադրող ամերիկյան Nike ընկերությունը չի երկարացրել Inventive Retail Group (IRG)-ի հետ վստահագրային համաձայնագիրը: Այդ մասին գրում է «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով IRG-ի նախագահ Տիխոն Սմիկովի նամակն ընկերության աշխատակիցներին: «Նման որոշումը նա բացատրել է այն բանով, որ Nike-ը չի կարող «տեսանելի ապագայում» ապրանքների մատակարարումներ կազմակերպել Ռուսաստանում»,- ասվում է հոդվածում: |